|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց հանրապետական գործադիր մարմինների` 2017թ. գործունեության հաշվետվության և 2018թ. աշխատանքների վերաբերյալ: Վարչապետի խոսքով` ներկայումս ներկայացվում են գործադիր մարմինների` 2017թ. կատարած աշխատանքների հաշվետվությունները, ինչպես նաև 2018թ. համար նախատեսված միջոցառումները:
«Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության կարևորությունը` հանձնարարում եմ գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին` ըստ ոլորտների, հանրությանը 20-օրյա ժամկետում ներկայացնել 2017թ. նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Ներկայացնել նաև 2018թ. համար նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները»,- ասաց վարչապետը` հավելելով, որ ակնկալում է առավելագույն թվեր և հաշվետվողականություն: