|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ Կոնգրեսը չի հրապարակի «կրեմլյան զեկույցի» գաղտնի հատվածը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ամերիկացի սենատոր Բեն Քարդինին:
«Գաղտնի հատվա՞ծը: Ոչ, մենք դա չենք անի, մեզ չի թույլատրվում դա անել»,- ասել է նա:
Քարդինի խոսքով` Կոնգրեսը հիասթափված է, որ «զեկույցի» առնչությամբ պատժամիջոցներ չսահմանվեցին, և լսումներ է անցկացնելու այդ հարցի շուրջ:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում հրապարակել է «կրեմլյան զեկույց», որում ընդգրկվել են 96 գործարար, 114 պաշտոնյա և պետական ընկերությունների ղեկավարներ: