|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունվարի 31-ին, ժամը 09:05-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Կապավոր ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվության ընկերության աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 20 բեռնատար և 35 մարդատար ավտոմեքենա (80 ուղևոր):
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն:
Հունվարի 31-ին, ժամը 03:29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Kia Sorento» մակնիշի 89 AA 898 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հունվարի 31-ին, ժամը 17:38-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ռյա Թազա գյուղի գերեզմանատան մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2101» մակնիշի 34 OR 173 պետհամարանիշով ավտոմեքենան:
ԱԻՆ մամուլի ծառայություն