|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. հայտնում է Կրեմլի կայքը:
Կողմերը գոհունակություն են հայտնել Սոչիում հունվարի 30-ին կայացած` Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքների կապակցությամբ: Ընդգծվել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, որոնք ուղղված են Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացում առաջխաղացման ձեռք բերմանը:
Քննարկվել է նաև երկկողմ համագործակցությունը: