|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական գործողությունների շրջանակում, կասեցրել է Երևանի Պուշկինի 38 հասցեում գործող Ա/Ձ Վարդան Շահինյանի հացի արտադրամասի գործունեությունը: Արտադրամասում ոչ միայն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, այլև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործընթացը չի իրականացվել տվյալ տեսակի համար արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան, իսկ հացը տեխափոխվել է սանիտարական անձնագիր չունեցող մարդատար ավտոմեքենայով:
Հացի արտադրամասը կվերագործարկվի միայն խախտումները վերացնելուց հետո:
ՍԱՊԾ