|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին:
«Կարևոր է, որ մարզիչը հարգի քեզ: Վենգերը պահանջկոտ մարզիչ է, և հենց նա է դարձել իմ տեղափոխության պատճառներից մեկը: Վաղուց եմ ծանոթ նրա հետ և իմ ընտրության հարցում կասկածներ չեմ ունեցել: «Արսենալ»-ի ցուցադրած ֆուտբոլը երազանք է այն խաղացողների համար, որոնք նախընտրում են հարձակողական ֆուտբոլը»,- Մխիթարյանի խոսքերն է հաղորդում FourFourTwo-ն:
Հիշեցնենք, որ ԱՊԼ հերթական տուրում «Արսենալ»-ն այսօր կմրցի «Սուոնս»-ի հետ: Հայ ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, իր նորամուտը կնշի այսօր: