|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը 700.000 լիրա (մոտ 190.000 դոլար) դրամական փոխհատուցման պահանջով դատի է տվել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության գործիչ Ջանան Քաֆթանջըօղլուին՝ իրեն վիրավորելու մեղադրանքով:
Ըստ Hurriyet-ի՝ Էրդողանը Ստամբուլի գլխավոր շտաբի նորանշանակ ղեկավար Քաֆթանջըօղլուի դեմ ներկայացրել է 14 առանձին մեղադրանք, որոնցից մեկը վերաբերում է Էրդողանի մոր մասին վիրավորանք պարունակող թվիթերյան գրառմանը: Էրդողանին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ նա վիրավորական յուրաքանչյուր գրառման համար պահանջել է 5000 լիրա:
Ըստ կայքի ՝ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, իր հերթին երկու դատական հայց է ներկայացրել Քաֆթանջըօղլուի դեմ: Նա Քաֆթանջըօղլուի երկու գրառումների համար պահանջում է 100.000 լիրա (մոտ 30.000 դոլար):
Հիշեցնենք, որ Էրդողանը քննադատել էր Քաֆթանջըօղլուին սոցցանցերից մեկում Հայոց ցեղասպանության մասին գրառում կատարելու համար: «Նա, կիրառելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, նվաստացրել է մեր ազգին ու մեր պատմությունը: Տեսեք, թե ում ձեռքում է մնացել Քեմալ Աթաթուրքի կուսակցությունը»,- ասել էր նա: