|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստում քննարկվել են նաև թանկացումների վերաբերյալ ԱԺ լսումները: Ըստ Շարմազանովի, այդ քննարկումները արդյունավետ էին, և արդեն երկու դրական բան կա:
«Նախագահի առաջարկությամբ և նաև քննարկումների արդյունքում այսօր գյուղնախարարը հայտարարեց, որ գյուղացիական տնտեսությունները կսուբսիդավորվեն : Սա կարևոր է, և սա առաջին քայլն է գնաճի բացասական դրսևորումները զսպելու ուղղությամբ: Բացի այդ ՀՀԿ խմբակցության պատգամավորները այսօր կառավարության դատին են ներկայացրել մի նախաձեռնություն, որի արդյունքում տրանսպորտային ուղևորափոխադրումների դրույքաչափերը կիջնեն»,- ասաց Շարմազանովը:Նա հավաստաիցրեց, որ լսումների ժամանակ արված բոլոր առողջ առաջարկները անպայման կքննարկվի ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից: Նա անիմաստ համարեց թանկացումների հարցը «միտինգավորելը», քանի որ դրանով ապրանքների գները չեն իջնում: