|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հունվարի 24-ին` ժամը 9։30-ին, ՀՀ ԲՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» պետական արգելավայր տեղամասի տեսուչ Ա. Ստեփանյանն ահազանգել է տնօրինությանը, որ Աջաբաջ բնակավայրի հարակից տարածքում կրակոցի ձայն է լսվում։ Տնօրենի հանձնարարությամբ այդ տարածք են մեկնել վեց աշխատակիցներ։ Տեղյակ է պահվել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի մարզային կառույցին։ Տարածքը սանրելուց հետո ՊՈԱԿ-ի աշխատակիցները ժամը 12։00-ին հայտնաբերել են սպանված մեկ բեզոարյան այծ, որին չէին հասցրել մորթազերծել։ Որսագողին հայտնաբերելու ջանքերն արդյունք չեն տվել։ Կատարվածի մասին տեղյակ է պահվել իրավապահ մարմիններին։
ՀՀ բնապահպանության նախարարություն