|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ֆրանսիայում պատգամավորների քվեարկությամբ նոր օրենք է ընդունվել, համաձայն որի` քաղաքացիներն իրավունք կունենան իշխանությունների հետ հարաբերություններում «սխալվելու»:
Ըստ Demokrathaber-ի՝ օրենքի շրջանակներում ներկայացված օրինակի համաձայն՝ եթե ֆրանսիացին հարկերի մուծման փաստաթղթում անգիտակցաբար սխալմունք է գրանցել և հետագայում կարողացել է իր սխալմունքը բացատրել, ապա նրան պատիժ չի հասնի:
Նոր օրենքի համաձայն՝ քաղաքացիներն անգիտակցաբար սխալվելու դեպքում չեն պատժվելու: Սակայն «ներումը» լինելու է ընդամենը մեկ անգամ՝ առաջին սխալմունքի դեպքում:
Այս օրենքը եղել է Մակրոնի նախագահական ընտրությունների շրջանակներում տված խոստումների թվում: