|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանի կարծիքով՝ իրենց կուսակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի բոլոր ճգնաժամերից դուրս գանք: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով թանկացումներին:
«Պետք է մեր տնտեսությունը զարգացնենք, ժողովուրդը պետք է լավ ապրի»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ ինչո՞ւ կուսակցությանը չի հաջողվում մշակել ճիշտ քաղաքականություն և դուրս բերել հասարակությանը ճգնաժամից, Բեգլարյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ արվում է»։
Հարցին էլ՝ ինչո՞ւ է այդ դեպքում ժողովուրդը դժգոհ, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Դժգոհություն ամեն տեղ կա` և' մեզ մոտ, և' ավելի զարգացած երկրներում»։