Փոխարժեքներ
22 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.51 |
EUR | ⚊ | € 443.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6796 |
GBP | ⚊ | £ 509.2 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը փաստացի սկսել է ցամաքային ռազմական գործողություններ Աֆրինի քրդերի դեմ: Նա չի հստակեցրել, թե արդյո՞ք թուրքական զորքերը արդեն հատել են Սիրիայի սահմանը: Սիրիական իշխանություններն իրենց հերթին նախազգուշացրել են Թուրքիային, որ կխոցեն թուրքական ռազմական ինքնաթիռները: Իրավիճակի սրումը տարածաշրջանում կարող է հանգեցնել Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ առճակատման, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ քրդերը վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը: Ռուսաստանը արդեն հայտարարել է, որ չի միջամտելու այդ կոնֆլիկտին: