|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը «Արսենալ» շարունակում է մնալ մարզական հեղինակավոր պարբերականների ուշադրության կենտրոնում:
Մինչ բրիտանական ԶԼՄ-ները պնդում են, որ Մխիթարյանն արդեն Լոնդոնում է և մոտ է պայմանագիր կնքելուն լոնդոնյան ակումբի հետ, հայ ֆուտբոլիստը երեկ լուսանկար է հրապարակել ՄՅՈւ-ի մարզումից:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին լուրը հաստատել է նաև «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը պայմանագիր կստորագրի մանչեսթերյան ակումբի հետ: Հայ ֆուտբոլիստը ներառված է հենց այս գործարքում: Չիլիացու տրանսֆերի մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել, սակայն Մանչեսթերում սկսվել են Սանչեսի անվանական մարզաշապիկների վաճառքը: