|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը օրենսդրական առաջարկություն էր ներկայացրել` թույլատրել մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկին աշխատանքն ավելի շուտ ավարտել: ՀՀ կառավարությունը համարում է, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը խնդրահարույց է՝ այն չի ծառայում հիմնավորման մեջ նշված նպատակին, և առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ՝ ներկայացնելով մի շարք հիմնավորումներ: