|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Վատիկան, և դա Թուրքիայի նախագահի մակարդակով անցած 59 տարվա ընթացքում առաջին այցը կլինի:
REGNUM-ը կարծիք է հայտնել, որ Էրդողանը Վատիկանում Հռոմի պապի հետ փետրվարի 5-ին կայանալիք հանդիպումը կարող է օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
«Հնարավոր է, որ Էրդողանը ցանկանա օգնություն խնդրել Հռոմի պապից Հայաստանի հետ հաշտվելու հարցում, ինչը կօգնի նրան լավացնել իր վարկանիշը միջազգային հարթակում և լուծել հայ-թուրքական հարաբերություններում առկա որոշ հարցեր: Հռոմի պապը հայ-թուրքական կոնֆլիկտի լուծման գործում միջնորդի` շատ հարմար թեկնածու է, քանի որ Վատիկանը վստահություն է վայելում Հայաստանի կողմից և որևէ կերպ ներքաշված չէ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բարդ գործընթացում»,- գրում է գործակալության թղթակից Ստանիսլավ Ստրեմիդլովսկին: