|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անգլիայում նոր՝ միայնակների խնդիրներով զբաղվող նախարարություն կստեղծվի:
Ըստ վարչապետի նստավայրից այդ մասին արված հայտարարության` նորաստեղծ կառույցի նախարար կնշանակվի պահպանողական կուսակցության պատգամավոր Թրեյսի Քրաուչը:
Նախարարություն ստեղծելու վերաբերյալ ծրագրի հիմքը դրել է 2016 թվականին ծայրահեղ ձախակողմյան լինելու համար սպանված՝ Աշխատավորների կուսակցության պատգամավոր Ջո Քոքսը:
Թրեյսի Քրաուչն իր հերթին հայտարարել է, որ ամեն ինչ անելու են միայնակ լինելու պատճառով տանջվող միլիոնավոր մարդկանց օգնելու համար:
2017 թվականի` միայնակ լինելու վերաբերյալ զեկույցի համաձայն՝ մարդիկ նույնքան վնաս են կրում միայնակ լինելուց, որքան ծխախոտից: