|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ Ազգային ժողովն այսօր 91 կողմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց ԱԺ 4 խմբակցությունների կողմից հեղինակված «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարության նախագիծը:
Նախքան քվեակությունը` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ գրավոր առաջարկներ է ներկայացրել, որոնք չեն ընդունվել: «Ոչ մի ցեղասպանության ճանաչման բանաձեւում «ճանաչում» բառը չի օգտագործվում, դատապարտումն ինքնին ճանաչման փաստ է: Փաստաթղթավորված նյութերը ենթադրում են Մերձավոր Արևելքի այդ տարածքում եզդի, քրիստոնյա այլ էթնիկ փոքրամասնությունների և ոչ սուննի մահմեդականների ցեղասպանության իրականացում: Մենք շատ երկրների մեղադրում ենք ընտրովի մոտեցման մեջ, մենք էլ նույնը չանենք ու ամբողջությամբ դատապարտենք` ներառելով նաեւ քրիստոնյաներին եւ սուննի մահմեդականներին»,- հայտարարեց նա: