|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ երկարատև հիվանդությունից հետո Երևանում կյանքից հեռացել է Հալեպի Քարեն Եփփե ազգային ճեմարանի վաստակաշատ ուսուցիչներից Վահե Գասարճյանը:
Պարոն Գասարճյանը երկար տարիներ աշխատել է Քարեն Եփփե ազգային ճեմարանում՝ որպես երգի ուսուցիչ: Նա եղել է Սրբոց Քառասնից Մանկանց առաջնորդանիստ եկեղեցու դպրապետ ու դպրաց դասի պատասխանատու:
Սիրիայի պատերազմի թեժացումից ի վեր Վահե Գասարճյանը ապրում էր Հայաստանում: