|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այս փուլում բանակցային գործընթացում առաջընթաց չի երևում. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով հունվարի կեսերին նախատեսվող` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
«Այս փուլում խոսել առաջընթացի մասին անհնար է մի շատ պարզ պատճառով, որովհետև կողմերի միջև վստահության մթնոլորտն իսպառ բացակայում է: Անհրաժեշտ է, որ ներդրվեն այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ապագայում այդ մթնոլորտի ձևավորմանը: Խոսքը վերաբերում է զինադադարի ռեժիմի պահպանմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը: Այս տեսանկյունից հանդիպումներն առաջին հերթին միտված են լարվածության նվազեցմանը: Իհարկե, կորուստներ ունենք, կրակոցներ կան, բայց հանդիպումները նպաստում են, որ լարվածության մակարդակն իջնի»,- նշեց նա:
Քոչարյանը հայտնեց, որ Մամեդյարովի և Նալբանդյանի հավանական հանդիպման հստակ օրվա և տեղի մասին ԱԳՆ-ն այս պահին չի կարող տեղեկատվություն տրամադրել՝ նշելով, միայն, որ հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին:
Հարցին` հնարավո՞ր է, որ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդի նաև նախագահների մակարդակով հանդիպում, նա պատասխանեց. «Այդպիսի բան այսօր դեռևս չի քննարկվում: Նմանատիպ հանդիպումները ԱԳ նախարարների հանդիպումներից են կախված»: