|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանցի գործընկերոջ՝ Հասան Ռոհանիի, հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է Իրանում ընթացող բողոքի ցույցերը՝ նշելով որ Թուրքիայի համար կարևոր է Իրանում իրավիճակի կայունացումը:
Այս մասին հայտնում է Daily sabah-ը:
Էրդողանը Ռոհանիին ասել է, որ պաշտպանում է Իրանի նախագահի այն հայտարարությունը՝ քաղաքացիներն իրենց բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունքը պետք է իրականացնեն՝ չխախտելով օրենքները:
Ի պատասխան Ռոհանին շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ հույս հայտնելով որ բողոքի ակցիաները մի քանի օրվա ընթացքում կդադարեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում զանգվածային հակակառավարական ցույցեր են անցկացվում: