|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանի անվտանգության ուժերը մի քանի մարդու են ձերբակալել, ովքեր հրահրել են դեկտեմբերի 28-ից երկրում շարունակվող բողոքի ակցիաները. հայտնում է РИА Новости-ն` ILNA գործակալությանը հղումով:
Համաձայն Իրանի ազգային անվտանգության և տեղեկատվության նախարարության հաղորդագևրության` վերջին օրերին մարդկանց` հասարակական պահանջներ արտահայտող խաղաղ հավաքները վերաճել են դաժան ակցիաների «կասկածելի և ագրեսիվ տարրերի ներկայության պատճառով»: Ըստ իրանական իշխանությունների` նրանց պատճառով վնաս է հասցվել պետքական գույքին և մահացել են մարդիկ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ որոնում են այլ սադրիչների:
Իրանի խոշոր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ: Երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ դրանք ներքին հիմնախնդիրների պատճառով են ծագել, սակայն հրահրվում են նաև այլ երկրների կողմից: Իրանական ԶԼՄ-ների տվյալներով` բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է 10 մարդ: