|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շենքում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ է հայտնաբերվել: Հնչել է տագնապ, և ուսանողները տարհանվել են:
Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը հայտնեց, որ թեև կասկածելի իրը հայտնաբերել են ճարտարապետաշինարարականում, սակայն իրենց՝ այդ մասնաշենքում /երկրորդ/ գտնվող ուսանողներին նույնպես տարհանել են: «Մյուս մասնաշենքերում դասերն ընթանում են իրենց հունով»,- ասաց նա:
Ուսանողներից մեկը մեզ հայտնեց, որ դասի ժամանակ տագնապի ազդանշան է հնչել, և իրենք լքել են լսարանը:
Ոստիկանությունից էլ մեզ տեղեկացրեցին, որ այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանության օպերատիվ խումբը: