|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանցի զբոսաշրջիկներն ամենից շատ խնդիրների են հանդիպում Թաիլանդում, Թուրքիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Բուլղարիայում և Հնդկաստանում. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական «yenimersaj.com.tr» կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի նախագահը:
«Նման խնդիրների շարքն են դասվում հիմնականում ճանապարհատրանսպորտային պատահարները, գողությունը, շորթումը, խեղդվելու վտանգը և բնության մեջ մարզիկներին պատահող միջադեպերը»,- նշել է նա:
Ըստ նշյալ կենտրոնի նախագահի` ահաբեկչության վտանգի պատճառով զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում մեկնել Աֆղանստան և Նիգերիայի հյուսիս-արևելք: