|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ցանկացած նման որոշում կայացվում է՝ կախված քաղաքական իրավիճակից. խորհրդարանում լրագրողների հետ զրուցում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ եթե անցում կատարենք խորհրդարանական կառավարման, ինքը չի հավակնի ո'չ նախագահի, ո'չ վարչապետի պաշտոնին:
Հարցին էլ` Հարությունյանը Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնողների թվո՞ւմ է, նա պատասխանեց. «Երբ նման որոշում լինի, այդ ժամանակ ես կարտահայտեմ իմ դիրքորոշումը։ Նման հարցերի քննարկման ժամանակ հաշվի են առնվում բազում գործոններ, և այսօր վաղ է խոսել, թե մենք ինչ իրավիճակում ենք լինելու այն ժամանակ, երբ ընտրելու ենք վարչապետ»:
Ըստ Հարությունյանի` եթե իրավիճակը փոխվի, ապա դրան համապատասխան որոշում կկայացվի։ Նա մեկ անգամ ևս կրկնեց, որ որոշումները կայացվելու են` իրավիճակից ելնելով, և երբ լինի որոշում, դրա մասին կտեղեկացվեն բոլորը, այդ ժամանակ էլ յուրաքանչյուրը պատրաստ կլինի հայտնել իր դիրքորոշումը։
«Այսօր ես ձեզ պատրաստ չեմ ներկայացնել իմ դիրքորոշումը և ընդամենը ասում եմ հետևյալը` իմ դիրքորոշումը կախված է լինելու տվյալ պահին ստեղծված իրավիճակից, այն մարտահրավերներից, որ այդ պահին առկա են, և այդ ժամանակ ես կպատասխանեմ ձեր հարցերին»,- եզրափակեց նախարարը: