|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ստամբուլում «Հայ ճարտարապետների միության», Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանի ու «Հրանտ Դինք» հիմնադրամի ջանքերով Ստամբուլի ճարտարապետության թանգարանը բացել է «Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագրով առցանց ցուցահանդես: Առցանց կայքում մասնավորապես նշվել է հայ ճարտարապետների դերը Ստամբուլի արևմտականացման, ճարտարապետության զարգացման հարցում:
Առանձնահատուկ կերպով շեշտվել է նաև այն փաստը, որ հայ ճարտարապետները զգալի տեղ են ունեցել Օսմանյան կայսրության ճարտարապետների միությունում: Կայքում հիշատակվել է հայտնի հայ ճարտարապետների ընտանիք Բալյանների անունը, նշվել, որ 19-րդ դարում օսմանյան սուլթանների գրեթե բոլոր նշանավոր պալատները կառուցվել են հենց նրանց կողմից: