|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կոտայքի մարզի բնակիչը մեղադրվում է իր ընկերուհու բնակարան մտնելու և նրան բացահայտ առևանգելու մեջ:
Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքից տեղեկանում ենք, որ Հրանտ Հ-ն գնացել է ընկերուհու փաստացի բնակության վայր նրա հետ հաշտվելու նպատակով: Այնուհետև նա մուտքի դուռը հրելու և բացելու միջոցով աղջկա կամքին հակառակ, առանց թույլտվության, ապօրնի մուտք է գործել բնակարան, ապա ընկերուհուն բացահայտ առևանգելու դիտավորությամբ, բռնության գործադրմամբ՝ հրելու միջոցով, նրա կամքին հակառակ դուրս է հանել բնակարանից, շքամուտքում գրկել նրան:
Համաձայն մեղադրանքի՝ տղան, ընկերուհուն զրկելով իքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից, նրան իջացրել է Հրազդան քաղաքին հարակից դաշտավայր:
Հրանտ Հ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 1-ին մասի (մարդուն առևանգելը) և ՀՀ ՔՕ 147-րդ հադվախի 1-ի մասի (Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: