|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` արդեն երեք օր է, ինչ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի եւ նրանց որդիներին, որոնց թվում է Աբու-Դաբիի արքայազն` շեյխ Զաիդի ավագ որդին, որն ամենաազդեցիկ արքայազնն է Էմիրություններում:
«Այցն» անձնական-բարեկամական է, եկել են ծանոթանալու Հայաստանին, եղել են հայաստանյան գեղատեսիլ անկյուններում:
Մեր տեղեկություններով` «մասնավոր այցն» ունի նաեւ ներդրումային նպատակ, սակայն այցի այդ «բաղադրիչի» մասին այս պահին չի խոսվում»,-
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: