|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրը «Քուրդիստան» բառը հնչեցնելու համար ստիպված կլինի բաց թողնել խորհրդարանի 2 նիստ:
Ըստ Sabah-ի՝ այդ որոշումը կայացվել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությյունների պատգամավորների քվեարկության արդյունքում:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ կուսակցությունների համատեղ ջանքերով Թուրքիայում մշակվել էր օրինագիծ, որով պատիժ էր սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր Թուրքիայի խորհրդարանում կարտաբերեն «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» բառերը: