|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը հանդիպում է ունեցել Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքի անդամների հետ. տեղեկացնում է «Ապառաժ»-ը:
Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանը ներկայացրել է ԱՀ ԱԺ և խմբակցության գործունեությունը, պատասխանել բնակչությանը հուզող հարցերին:
Այցի ընթացքում Նոր Էրքեջի դպրոցին և ակումբին են փոխանցվել նոր համակարգիչներ, որոնք ձեռք են բերվել Լոնդոնում բնակվող դաշնակցական Սևան Արթինի հատկացրած միջոցներով:
Նոր Էրքեջի համայնքի ղեկավար Արայիկ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել համակարգիչների տրամադրման համար՝ նշելով, որ այդ աջակցությունն անհրաժեշտ էր գյուղին: