|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 10-ին, ժամը 13:09-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի շքամուտքում առկա է միջնապատի (պատին ամրացված է էլ. վահանակ) փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են միջնապատը (մոտ 3 քմ), իսկ էլ. ցանցի աշխատակիցները՝ սահմանազատել տարածքը:
Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության, ՏԻ և ՀԳՄՀ վարչությունների, «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետերին, Կապանի փոխքաղաքապետին և էլ. ցանցի վթարային բրիգադի տնօրենին: