|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Յուրաքանչյուր հակամարտության դեպքում պետք է հասկանալ, թե ինչն է այս պահին առաջնահերթություն: Այդ մասին այսօր ԵԱՀԿ ԱԳն ղեկավարների խորհրդի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Յուրաքանչյուր հակամարտության դեպքում պետք է հասկանալ, թե ինչն է այս պահին առաջնահերթություն: Բայց նաև անհրաժեշտ է հենվել որոշակի ընդհանուր մոտեցումների վրա, և դրանց մեջ առաջնայինը հակամարտության կողմերի միջև ուղիղ երկխոսությունն է, որը կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այն, ցավոք, դեռ չի տալիս լուրջ առաջընթաց: Բայց փաստը, որ երկխոսությունն այս տարի կայացել է նախագահների մակարդակով և բազմիցս՝ արտգործնախարարների մակարդակով, մեզ դրական է թվում: Կշարունակենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ համատեղ աշխատանքը»,- ասել է նախարարը`հավելելով, որ այդ նիստի ընթացքում ձևաչափը կրկին հաստատվել է: