|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Աշխատանքային այցելությամբ Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իսլանդիայի ԱԳ նախարար Գուդլաուգուր Թոր Թորդարսոնի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն արձանագրեցին, որ երկու երկրնրի միջև հարաբերություների ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա ներուժին և անհրաժեշտ է համատեղ քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում երկկողմ կապերի առավել ամրապնդման համար:
Արտգործնախարարները համակարծիք էին, որ նմանատիպ հանդիպումներն ու բարձաստիճան փոխայցելությունները կարող են նպաստել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություներով փոխշահավետ համագործակցության խորացմանը:
Հայաստանի և Իսլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծումը, մտքեր փոխանակեցին միջազգային հարթակներում փոխգործակցության խորացման վերաբերյալ:
Նախարարները քննարկեցին առևտրատնտեսական համագործակցության խթանումը՝ այդ գործում արժևորելով գործարար համաժողովների կազմակերպումը: