|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում առգրավել է Հայաստանից ուղարկված մոտ 500 կգ ձկնկիթ. հայտնում է mosday.ru-ն:
Ստուգումների ժամանակ պարզվել է, որ մակնշման պիտակին նշված արտադրանքի քանակը, դրա պահման ու տեղափոխման համար անհրաժեշտ ջերմաստիճանը չեն համապատասխանում անասնաբուժական հավաստագրում նշված տվյալներին:
Մակնշման պիտակի վրա բացակայել է նաև «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» տեղեկությունը, որը պահանջվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով։