|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկություններն այն մասին, որ պատգամավորի գործունեություն իրականացնելուց հետո դադարել է բարեգործություններ անել Արտաշատ քաղաքում: «Տեղեկությունները, բնականաբար, սուտ են: Ինչ նախագծեր ու բարեգործական ծրագրեր արել ենք, հիմա էլ շարունակվում են: Դրանք որևէ բանի հետ կապ չունեն», - ասաց նա:
Հարցին` ի՞նչ հարաբերություններ ունի Արտաշատի նոր քաղաքապետի հետ, Աբրահամյանը պատասխանեց. «Շատ վաղուց ճանաչում եմ: Նորմալ հարաբերություններ ունենք»:
Ինչ վերաբերում է հոր` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությանը` արդյո՞ք քաղաքականություն կվերադառնա, պատգամավորը նշեց, որ դժվարանում է հստակ ասել՝ կվերադառնա՞ քաղաքականություն, թե՞ ոչ: «Զբաղմունքներ շատ ունի, զբաղվում է»,- նշեց նա: