|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր:
Քննարկմանը մասնակցում էր նաև հանրային կապերի և մարկետինգի ոլորտում աշխարհում առաջատար կազմակերպություններից մեկի՝ բրիտանական M&C Saatchi գովազդային գործակալության տնօրեն Անելի Բեդին:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ի սկզբանե նշված ընկերության հետ համատեղ աշխատանքը ծավալվել է մեկ շուկայում փոքր զբոսաշրջային բրենդավորման ծրագրի շուրջ, բայց հաշվի առնելով կազմակերպության գործունեության հաջող փորձը տարբեր երկրներում և Հայաստանում մեծ ներուժի առկայությունը՝ նպատակահարմար կլինի դիտարկել նաև ավելի ընդգրկուն ծրագիր նախաձեռնելու հնարավորությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է գաղափարը և առաջարկել հանդիպել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համար: