Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին, ապա իր մտադրության մասին կհայտարարի ոչ սովորական կերպով, այլ հանրային գործիչների կամ պարզապես սովորական քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ: Նման կարծիք РИА Новости-ի հետ զրույցում հայտնել են քաղաքագետները:
Քաղաքական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխինը, օրինակ, կարծում է, որ, եթե Պուտինը որոշի պայքարել նախագահի պաշտոնի համար, ապա դա չի անի այն հարթակներում, որտեղ նման հայտարարություններ արդեն հնչել են:
«Վլադիմիր Պուտինը գրեթե երբեք չի կրկնվում, այդ պատճառով դժվար է ասել, թե ինչ անակնկալ կլինի այս անգամ: «Եդինայա Ռոսիա»-ի համագումարում՝ դժվար թե: Համագումարում արդեն եղել է, ընդ որում՝ անցած անգամ: Այդ պատճառով կասկածում եմ»,- ասել է նա: