|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ արտաքին հարաբերությւոնների մշտական հանձնաժողովում շարունակվում է «Ելք» խմբակցության` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու առաջարկությունը ԱԺ նիստերի օրակարգ մտցնելու հարցի քննարկումը: Հարակից զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ բերված փաստարկներն իրականության հետ կապ չունեն:
«Այս հարցը քննարկել ենք տարբեր ձևաչափերով: ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին, բխում է մեր ազգային, քաղաքական, տնտեսական և ռազմական շահերից. հակառակը պնդելը օբյեկտիվ գնահատկան չէ»,- ասաց Աշոտյանը:
Ապա նա անդրադարձավ իշխանության սահմանափակմանը բերվող պատճառին:
«Եթե խոսում ենք իշխանության սահամանափակման մասին, ապա ինքնիշխանության կամավոր պատվիրակումներ կատարվում են տարբեր վերազգային միավորումների կազմավորման հետևանքով: Ուսումնասիրեք այլ միությունները տեսեք, որ շատ ավելի մեծ են անդամակցող երկրների ինքնիշխանության սահմանափակումները: Իսկ այստեղ մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին բերում է նաև շատ ավելի լայն հնարավորություններ, որոնցից մենք պետք է օգտվենք»,- հայտարարեց նա:
Աշոտյանն ընդգծեց, որ մեր խնդիրը պետք է լինի ԵԱՏՄ հետագա զարգացումը, որպես մեր շահերի հետապնդող մարմնի: Ապա պատգամավորը նշեց, որ որպես հարակից զեկուցող խնդրում է, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն տա այս նախագծին: