|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«2018 թ. ապրիլին ընդառաջ սկսվել է վարչապետ Կարեն Կարապետյանի PR-ը: Պարզ է՝ նա ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը: Նկատենք՝ նոր Սահմանադրության համաձայն՝ երկրի փաստացի ղեկավարը լինելու է ՀՀ վարչապետը: Ըստ այդմ, վարչապետի վրա է դրված երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության բնագավառների պատասխանատվությունը:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը երբևէ չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը և ուժային կառույցների գործունեությանն առնչվող խնդիրներին:
Նա երբեք չի խոսել այն մասին, թե ԼՂ խնդրի կարգավորումն ինքն ինչպես է պատկերացնում, չի խոսել ներքաղաքական կյանքի, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, թեև իշխող կուսակցությունում երկրորդ մարդն է և հավակնում է դառնալ առաջինը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: