|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի, ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է օրենքով սահմանված տույժ:
Գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինների, ինչպես նաև վերոնշյալ գերատեսչական շենքերում գործող վճարահաշվարկային կետերի աշխատանքը երկարացվել է մինչև ժամը 19:00-ն։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչություն