|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այս տարի ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում ոչ միայն չեն հավաքագրվել գերավճարներ, այլև ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասը մարվել է առկա գերավճարների հաշվին, արդյունքում այդ հարկատեսակի գծով գերավճարը նվազել է ավելի քան 8.9 մլրդ դրամով:
2016 և 2017թթ.-ի հունվար-օգոստոս ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներով կրեդիտային բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները միայն 10 հարկ վճարողի մոտ նվազել են մոտ 12 մլրդ դրամով: Հաշվի առնելով ցուցանիշները, կարելի է փաստել, որ 2017թ.-ին ԱԱՀ-ի գծով դրական ցուցանիշը, ներառյալ ԵԱՏՄ ԱԱՀ մուտքերի աճի գործոնը, կազմում է 27.1 մլրդ դրամ կամ 28,1 տոկոս:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին