|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ը, դեկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորայք-Սարավան հատվածի 3-րդ կմ-ին առկա է մերկասառույց:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների, իսկ բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում: