|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 26-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես E 200» և «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես E 200»-ի վարորդը` 1992 թ. ծնված Մարատ Կիրակոսյանը, ուղևորը` 1989 թ. ծնված Գրիգոր Կարապետյանը, տեղում մահացել են, իսկ «Նիսան Քաշքայ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: