|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսական առաջին ալիքի Время покажет հաղորդման շրջանակում քննարկվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովը:
Հաղորդման ժամանակ որոշ հյուրեր բողոքել են, որ հետխորհրդային մի շարք պետություններ, մասնավորապես `Ուկրաինան, Բելառուսը, Ադրբեջանը, Հայաստանը, Մոլդովան, Վրաստանը, ցանկանում են գործընկերական հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ` հաշվի առնելով այդ փաստը, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գագաթաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը թշնամական պետություն է:
Հայտնի լրագրող, քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոն անգամ հայտարարել է, որ հայերի այն մասը, որ Արևմուտքի դաշնակիցն է, ՌԴ-իթշնամին է: Խոսելով ԼՂ հակամարտության մասին` նա նշել է , որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է, ինչին լեհ լրագրողը հակադարձել է`ասելով, որ ԼՂ-ն Հայաստանի տարածք է, և Հայաստանը Արևմուտքի դաշնակիցը կլինի, քանի որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին:
Մանրամասն` տեսանյութում: