|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Արևելյան գործընկերության գագաթաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի կնքմանը:
«Մենք գործընկերության մասին համաձայնագիր կկնքենք Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այն, իհարկե, այդքան ինտենսիվ չի լինի, որքան ասոցացման մասին համաձայնագիրը, սակայն մենք կհամագործակցենք նրանց հետ: Այդ պետությունների դեպքում մեզ համար պարզ է, որ նրանց հարաբերությունները Ռուսաստանի հետ առանցքային դեր են խաղում: Այդ պատճառով ես հույս ունեմ, որ այսօրվա երկխոսության ժամանակ մենք կհասկանանք` ինչպիսին է ներքաղաքական իրավիճակն այդ երկրներում»,- ասել է Մերկելը: