|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Քիչ առաջ Լոս Անջելեսում ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացված 20-րդ հեռուստամարաթոնը: Արդյունքում` հավաքվել է 12.505.456 դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում:
Հեռուսատմարաթոնի ավարտին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի կկարողանան այդ գումարը կրկնապատկել և եռապատկել: «Պահն է, որ հայրենիքը շատ արագ զորացնենք: Աստված բոլորիդ օրհնի»,- ասաց նա:
Հիշեցնեք որ նախորդ տարի անցկացված` «Իմ Արցախը» խորագրի ներքո «Հեռուստամարաթոն 2016»-ի արդյունքում հավաքվել էր 15 միլիոն 428 հազար 777 դոլար: 2014 թվականին հավաքագրվել էր 12 միլիոն 399 հազար 550 դոլար, որն ուղղվել էր Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարությանը: «Հեռուստամարաթոն 2015»-ին արձանագրվել էր 10 միլիոն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն: Հավաքագրված գումարն ուղղվել էր Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Արցախում: