|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պոլսի հայտնի Դադյան հայկական դպրոցի աշակերտները Անկարա մեկօրյա այցի շրջանակներում այցելել են նաև Թուրքիայի խորհրդարան:
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայ կին պատգամավոր Սելենա Դողանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հայ աշակերտների 40 հոգանոց խումբը խորհրդարանում հանդիպել է մեջլիսի 3 հայ պատգամավորների՝ Կարո Փայլանի, Սելինա Դողանի, և Մարգար Եսայանի հետ:
«Դադյան մասնավոր հայկական միջնակարգ դպրոցի աշակերտները խորհրդարանում մեզ այցի են եկել: Ես նույնպես ավարտել եմ այս դպրոցը: Բոլորս միասին մասնակցում ենք այս աննախադեպ իրադարձությանը: Այս մեջլիսը բոլորինս է, ամենաշատը՝ երիտասարդներինը: Երջանիկ կլինենք, եթե կարողանանք նրանց օրինակ ծառայել»,- գրել է Դողանը:
Հայ աշակերտները շրջել են մեջլիսում՝ ծանոթանալով դրա աշխատանքներին: Նրանք նաև առիթ են ունեցել շփվելու հայ պատգամավորների հետ:




