|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 16-ին, ժամը 15:50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուսաբանական այգու մոտակայքում՝ աղբանոցում, պոլիէթիլենային տոպրակով պայթուցիկ սարքի նմանվող առարկա է նկատվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բուսաբանական այգում՝ տնակի մոտակայքում, հայտնաբերվել է 8 հատ «РДГ-2Б» տեսակի ծխային նռնակ:
Հայտնաբերվածը ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Մուշի բաժին: