|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը նոյեմբերի 14-ին և 16-ին առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովի հետ:
Այդ մասին համանախագահների տարածած հայտարարության մեջ նշվել է, որ հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
ԱԳ նախարարների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնևի գագաթաժողովի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ձեռք բերված համաձայնությունների իրականացման համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև Ժնևում համանախագահների կողմից բարձրացված այլ հարցեր:
«Նախարարները համաձայնել են համատեղ հանդիպում ունենալ 2017 թվականի դեկտեմբերին Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում: Համանախագահները կպատրաստեն քաղաքական կարգավորման առարկայական հարցեր ներառող հանդիպման օրակարգը, ինչպես նաև շփման գծում լարվածությունը նվազեցնելուն ուղղված կոնկրետ միջոցառումները: Հատուկ ուշադրություն կհատկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումն ավարտելու գործընթացին»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ: