|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Պետդուման երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, համաձայն որի` օտարերկրյա ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ները կարող են Ռուսաստանում ճանաչվել «օտարերկրյա գործակալ». հայտնում է РИА Новости-ն:
Օրենքի համաձայն՝ որոշումը, թե որ ԶԼՄ-ները կստանան օտարերկրյա գործակալի կարգավիճակ, կայացնելու է ՌԴ արդարադատության նախարարությունը:
Օտարերկրյա գործակալի կարգավիճակ ստացած ԶԼՄ-ներից պահանջվելու է նշել իրենց տեղեկատվական նյութերը` որպես «օտարերկրյա գործակալի» կողմից տարածվող արտադրանք, և ներկայացնել հաշվետվություններ: