|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կառավարության այս շաբաթվա օրակարգում պաշտպանության նախարարությունը ներառել է ՀՀ և ՌԴ միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրին հավանություն տալու հարցը, որից հետո այն կքննարկվի ԱԺ-ում:
Խոսքը 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ վերացնելու մասին է, ռազմական վարկ, որը օգտագործվելու է 2018-2022 թթ. ընթացքում:
Վարկի տոկոսավճարները հաշվարկվում են տարեկան 3,0 տոկոս տոկոսադրույքով, տրվում է 15 տարվա ընթացքում:
Մեկ այլ որոշմամբ նախատեսվում է անհետաձգելի համարել համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: